Բրիտանացի ուսանողների շրջանում մեծանում է ինքնասպանությունների թիվը
Մեծ Բրիտանիայում ուսանողների շրջանում ինքնասպանությունների թիվն անհամեմատ աճել է և 2007 թ-ից մինչ այսօր առավելագույնի հասել, հայտարարություն է տարածել թագավորության Ազգային վիճակագրության ծառայությունը:
BBC-ի փոխանցմամբ՝ Անգլիայում և Ուելսում ցերեկային ուսանողներից 130-ը, որոնցից՝ 97 տղա և 33 աղջիկ, ինքնասպան են եղել: 2013 թ-ին 100 ուսանող է վերջ տվել կյանքին: 2010 թ-ին այդ ցուցանիշը կազմել է 127:
Որպես հիմնական պատճառ՝ նշվում է սթրեսը, որի մեջ ուսանողներն ընկնում են բավականին բարդ քննությունների պատճառով:
Վիճակագրությունը փաստում է, որ Մեծ Բրիտանիայում ինքնասպանությունների մեծ մասը բաժին է ընկնում մինչև 35 տարեկաններին: