Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ակցիայի բողոքողների թիվը ձնագնդի նման մեծանում է
Այսօր՝ փետրվարի 6-ին՝ ժամը 12-ին, ՀՀ Կրթության և գիտության նախարարության մասնաշենքի մոտից մեկնարկեց «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության հրավիրած երթը: Երթին մասնակցում էին նաև ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների անդամները:
Բողոքի երթն ուղեկցվել է հայրենասիրական երգերով և «Մի-ա-ցում», «Կա-սե-ցում», «Հաղ-թա-նակ» վանկարկումներով: Երթի ընթացքում խցանումներ են առաջացել, սակայն, ինչպես նշել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, դրանք կապված են եղել երթի մասնակիցների՝ մերթընդմերթ կանգնելու հետ:
Երթի մասնակիցները անցել են Կառավարության շենքի, Կենտրոնական բանկի, ՊԵԿ-ի շենքերի մոտով, իսկ երթը ավարտվել է քաղաքապետարանի մոտ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի