Իրանում մեծանում է օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների թիվը
Յուրաքանչյուր տարի Իրանում երեխաների մոտ օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշումը աճում է 15%-ով: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի «Քաղցկեղային հիվանդություններով երեխաների օգնություն» բարեգործակակն կազմակերպության ղեկավար Արասբ Ահմադիանը, տեղեկացնում է IRNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ կազմակերպության շնորհիվ երեխաների մահացության թիվն անցյալ տարվա համեմատ նվազել է 14,8 %-ով, սակայն աճում է հիվանդացող երեխաների թիվը: