Օբաման ներողություն է խնդրել` ԱՄՆ ավիաբազայի ծառայակցի կողմից սպանված ճապոնուհու համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել` Օկինավա կղզում ԱՄՆ ավիաբազայի ծառայակցի կողմից սպանված ճապոնացի աղջկա համար: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նման դեպք այլևս չկրկնվի,- իր հայտարարության մեջ նշել է ԱՄՆ նախագահը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/05/21/85765/]Հիշեցնենք[/url], որ մայիսի 21-ին Ճապոնիայի Օկինավա կղզում` ամերիկյան Կադենա ռազմաբազայի մոտ, բողոքի ակցիա էր սկսվել:
Ակցիան կապված էր տեղացի աղջկա սպանության հետ, որում կասկածվում էր ամերիկացի զինվորականը` ԱՄՆ ռազմաբազայի աշխատակիցը:
Քանի դեռ ԱՄՆ բազան այստեղ է գտնվում, նման դեպքերը կրկնվելու են,- ասել էր ակցիայի մասնակիցներից մեկը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն նույնպես վրդովմունք էր հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: