Թուրք ծառայակցի գնդակով սպանված Սևակ Բալըքչըի համար ստորագրահավաք է սկսվել
                        Թուրքիայի Բաթմանի շրջանի զորամասերից մեկում պարտադիր զինվորական ծառայություն անցնող  թուրք ծառայակից Քըվանչ Աղաօղլուի զենքից արձակված կրակոցից մահացած հայազգի Սևակ Շահին Բալըքչըի համար  change.org կայքում ստորագրահավաք է սկսվել: [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1516]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ՝ Ստորագրահավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնալ այս հղումով՝  [url=http://www.change.org/tr/kampanyalar/yargitay-sevag-i%C3%A7in-adalet-istiyoruz]http://www.change.org/tr/kampanyalar/yargitay-sevag-i%C3%A7in-adalet-istiyoruz[/url] :
Արդարություն Սևակի համար խորագրով անցկացվող ստորագրահավաքի ներքո արված հայտարարության  մեջ նշվում է, որ Սևակի ընտանիքը որդու կասկածելի սպանությունը համարում է ցեղասպանության շարունակություն: Նշվում է, որ Սևակի սպանության դատավարությունն անարդարությամբ է ավարտվել:
Հիշեցնենք, որ թուրքիայի քաղաքացի ազգությամբ հայ Սևակ Շահին Բալըքչըն ապանվե է 2011-ի ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանի զորամասերից մեկում պարտադիր զինվորական ծառայություն անցնելիս: Սևակը սպանվել է թուրք ծառայակցի կողմից: 
Ամբողջությամբ կարդացեք՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1516]այստեղ[/url]:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

