211652_close_icon
views-count1638 դիտում article-date 11:14 25-05-2016

«Թալիբանը» հաստատել է, որ կորցրել է իր առաջնորդին Մանսուրին

«Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչներից մեկը հաստատել է, որ շարժման առաջնորդ Ախթար Մանսուրը սպանվել է ամերիկյան անօդաչուի հարվածների արդյունքում, հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանի իշխանությունները չեն կարողանում ոչ հաստատել, ոչ էլ հերքել տեղեկությունը, մինչև ԴՆԹ թեստ չանցկացվի: Բացի այդ, երկրի տարածքում ամերիկյան անօդաչուի հարվածների հետ կապված՝ Իսլամաբադում ԱՄՆ-ի դեսպան Դևիդ Հեյդը հրավիրվել էր Պակիստանի ԱԳՆ:

Նմանատիպ նյութեր