92295 դիտում
02:20 25-05-2016
Ավտովթար Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու Շտապօգնության մեքենան. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Երեկ, մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում, Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում «Ford Transit» մակնիշի 024 ՍԼ 64 համարանիշի և «Mercedes» մակնիշի 11 QQ 113 համարանիշի ավոտմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford Transit» 2 ուղևորները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հարվածի արդյունքում «Mercedes»-ի գազաբալոնը մեքենայից պոկվել է և շպրտվել, իսկ «Mercedes»-ի վարորդը` հարվածի պատճառով չկարողանալով կառավարել մեքենան, բախվել է խաչմերուկը կարգավորող «սվետաֆորին» և տապալել այն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները:
Վթարի կմասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Ford Transit»-ը հաշվառված է Երևանի «1-03 Շտապօգնության» հաշվեկշռում, իսկ վարորդն ասում էր, որ ինքը խաչմերուկն անցել է կարմիր լույսի տակով, առանց ձայնային ազդանշանները միացնելու, ուղղակի` իր պնդմամբ, լուսային փարոսիկները միացված են եղել:
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի Շտապօգնության տնօրենն ու փոխտնօրենը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
***
25/05/2016
11:30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ[color=#EF2929] ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Նոր Արեշ 15 փողոցի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Ավետիքյանը: Շտապօգնության Ford Transit-ը վարել է Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 63-ամյա Սամսոն Խաչատրյանը, ով աշխատում «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ, իսկ հիվանդանոց են տեղափոխվել «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի բժիշկ, Երևանի բնակիչ, 26-ամյա Սուսաննա Ռոստոմյանը և բուժքույր, Արարատիմարզի բնակիչ, 51-ամյա Անյա Մովսիսյանը: [/color]
Քննիչի հանձնարարականով վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության՝ պարզելու սթափության աստիճանը, իսկ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9378 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին