ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքում է Սիրիայում ոչնչացված ռուսական ռազմաբազայի մասին տեղեկությունը
Պալմիրայից ոչ հեռու գտնվող ռուսական ավիաբազան ոչնչացվել է Իսլամական Պետություն խմբավորման ահաբեկիչների կողմից: Այս մասին հայտնում է Stratfor-ը:
Աղբյուրի պնդմամբ` ահաբեկիչները ոչնչացրել են մի քանի MИ-24 ուղղաթիռ, Ми-25 ինքնաթիռ, 2 տասնյակ զինամթերքով բարձված բեռնատար:
ԱՄՆ փորձագետների կարծիքով, ամենայն հավանականությամբ, ավիաբազան հրթիռակոծվել է, սակայն զոհերի և վիրավորների մասին տվյալներ չեն ներկայացվում:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքում է Սիրիայում ոչնչացված T-4 ռազմաբազայի մասին տեղեկությունը: