Կիպրոսը հերքում է իր տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին լուրերը
Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլլիսը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե Կիպրոսը թույլ է տվել իր տարածքի հարավային մասում տեղակայել ռուսական ռազմաբազաներ, տեղեկացնում է Хвиля.net-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին լրատվամիջոցները սկսեցին լուրեր տարածել, համաձայն որոնց կղզու հարավում տեղակայված բրիտանական թագավորական ուժերի ռազմաբազայից 50 կմ հեռավորության վրա կտեղակայվի ռուսական ռազմաբազա: