7877 դիտում
13:38 24-05-2016
Կառավարությունը մեքենաները աճուրդի է հանելու և մաս-մաս վաճառելու
Կառավարության կրճատված 797 ծառայողական մեքենաների հիմնական մասը մասը աճուրդի կհանվի, անսարք մեքենաներն էլ առանձին մասերով կվաճառվեն: Այս մասին այսօր ԱԺ-ի պետաիրավական ու ֆինանսավարկայիև բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն՝ ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցի:
Նա հավելեց, որ եթե 2016 թվականի բյուջեն պլանավորելիս եղել է x մեքենա՝ կառավարության ենթակայության ներքո, որոնց համար հաշվարկվել է և վառելիք, և տնտեսական ծախսեր, և այլն, այլ բան է, որ դրանք կարող է հետագայում վերաբաշխվել և հանձնարարականը հետևյալն է՝ 2017 թվականի բյուջեում պլանավորել x մինուս 109 մեքենա և, անկախ նրանից, թե այդ մեքենաներն օգտագործվել են, թե ոչ:
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստին հայտարարվեց, որ պետական ապարատում առաջին փուլում կրճատվելու է 797 ավտոմեքենա:
Նմանատիպ նյութեր
1817 դիտում
19:41 20-05-2014
ԴԱՀԿ-ը պարզաբանում է Մարզահամերգային համալիրն աճուրդի հանելու գործընթացը
Այս բաժնից
535 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
565 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2446 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը