211652_close_icon
views-count1306 դիտում article-date 11:26 24-05-2016

ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսին թույլատրվել է աշխատել Վիետնամում

ԱՄՆ-ն ու Վիետնամը ավելի քան 10 տարվա բանակցություններից հետո ստորագրել են պայմանագիր, համաձայն որի ամերիկյան Խաղաղության կորպուսը կսկսի գործունեություն ծավալել Վիետնամում, տեղեկացնում է Interfax-ը: Մասնավորապես, փաստաթուղթը կթույլատրի ամերիկացի կամավորներին Վիետնամում անգլերեն լեզվի դասընթացներ կազմակերպել: Պայմանագիրը ստորագրվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ Վիետնամ կատարած այցի ժամանակ: Այն ստորագրել են Խաղաղության կորպուսի ղեկավար Քերրի Հեսսլեր-Ռադելեն և ԱՄՆ-ում Վիետնամի դեսպան Ֆամ Կուանգ Վինը:

Նմանատիպ նյութեր