Հունաստանում սկսվել է փախստականների ամենամեծ ճամբարի տարհանումը
Հունաստանի իշխանությունները Մակեդոնիայի հետ սահմանից ոչ հեռու տեղակայված Իդոմենիի փախստականների ամենամեծ ճամբարը սկսել են տարհանել, այս մասին BBC-ին հայտնել է ճամբարի ղեկավար Գիորգոս Կրիստիդիսը:
Ճամբարին են մոտենում ոստիկանության մեքենաներ, որոնցով մարդկանց պետք է տեղափոխեն կառավարության կողմից կահավորված նոր ճամբարը:
Սպասվում է, որ ճամբարի տարհանման գործընթացը մի քանի օր կտևի: Ոորոշումը կայացվել է այն բանից հետո, այս տարվա փետրվարին խիստ ցրտերի պատճառով հարյուրավոր փախստականներ փորձեցին ուժով անցնել Մակեդոնիայի հետ սահմանը, իսկ 2 շաբաթ անց Մակեդոնիան նրանց վերադարձրեց Հունաստան:
Ճամբարում մշտապես բողոքի ակցիաներ են անցկացվում: