1956 թվականի այս օրը Շվեյցարիայում անցկացվեց առաջին Եվրատեսիլ երգի մրցույթը
Եվրատեսիլում հաղթած երկիրը հնարավորություն ունի հաջորդ տարվա մրցույթը անցկացնելու իր երկրում։ Մրցույթը հյուրըկալող երկիրն ինքն է ընտրում մրցույթի անցկացման քաղաքը և արենան։
Ամենամեծ արենան, որը հյուրընկալել է մրցույթը, եղել է Կոպենհագենի «Պարկեն» համերգասրահը, որտեղ ներկա է գտնվել 38 հազար հանդիսատես։
Հյուրընկալող քաղաքն ընտրելիս կազմակերպիչները միշտ հաշվի են առնում այդ քաղաքի հյուրանոցների և մալմո օբյեկտների քանակը։
Մրցույթն իր երկրում անցակցնելու հնարավորությունից բացի հյուրընկալող երկրին տրվում է բացառիկ հնարավորություն՝ ներկայացնելու իրեն որպես զբոսաշրջության կենտրոն՝ կես րոպե տևող տեսաբացիկների ընթացքում ցուցադրելով երկրի մշակույթը ու տեսարժան վայրերը, որոնք դիտում են 100 հազար եվրոպացիներ։