Արտակարգ իրավիճակ Երևանում. քամին իր սև գործն է արել Սարի Թաղում. բնակիչների հույսը քաղաքապետարանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 23-ին, Երեւանում, ժամը 15:15-ի սահմաններում անսպասելի փոթորիկ է բարձրացել։ Ուժեղ քամին պոկել է շենքերի տանիքները, արմատախիլ արել ծառեր։ Քամին քշում էր փողոցում գտնվողներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամին Սարի Թաղում նույնպես լուրջ վնասներ է հասցրել. մասնավորապես, 10-րդ փողոցի տներից երկուսի տանիքն ամբողջությամբ պոկվել և հակառակ կողմն են ընկել:
Բացի այդ, հոսանքի լարեր են պոկվել ու ընկել փողոցում, ինչի պատճառով թաղամասը հոսանքազրկվել է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի