Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը «Ի՞նչը, Ե՞րբ, Որտե՞ղ» հեռուստախաղում հաղթել է հեռուստադիտողներին. տեսանյութ
Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը մասնակցել է Ռուսական 1-ին ալիքի «Ի՞նչը, Ե՞րբ, Որտե՞ղ» հեռուստախաղին:
Հավաքականի գիտակների թիմը 6:4 հաշվով հաղթել է հեռուստադիտողներին:
Գիտակների թիմում մասնակցել են Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին (թիմի ավագ) և խաղացողներ Ալեքսեյ ու Վասիլի Բերեզուցկիները, Օլեգ Իվանովը, Արտյոմ Ձյուբան, Իգոր Ակինֆեևը: