211652_close_icon
views-count28747 դիտում article-date 10:01 11-10-2013

Ի՞նչը կարող է օգնել կամ խանգարել Հայաստանին` Բուլղարիային հաղթելու համար

2013-10-11 10:00:08 Իր տրամաբանական ավարտին է մոտենում 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը: Նախավերջին խաղում Հայաստանի հավաքականին հարկ կլինի սեփական հարկի տակ հաղթել Բուլղարիայի ընտրանուն, քանի որ այլ տարբերակը վերջնականապես զրկում է մեր ընտրանուն Մունդիալ 2014 ուղևորվելու հնարավորությունից: Մրցակիցը իհարկե նվեր չէ, սակայն իմանալով մեր ընտրանու խաղային պոտենցիալն ու անկանխատեսելիությունը` խնդիրը լուծելի է: Ինչպես գիտեք խաղից առաջ կրքերը բավականին թեժ են: Պատճառ մեկ տարի առաջ Սոֆիայում տեղի ունեցած Բուլղարիա – Հայաստան հանդիպումն է, որի ընթացքում սադրիչ գործողություններով աչքի ընկան ոչ միայն Բուլղարիայի հավաքականի երկրպագուները, այլև ֆուտբոլիստները: Այդ խաղի ընթացքում բուլղարացի երկրպագուները վիրավորական արտահայտություններ հնչեցերեցին մեր երկրպագուների հասցեին և տարբեր առարկաներ նետեցին նրանց ուղղությամբ: Հայաստանի ընտրանին այդ խաղում ոչնչով չզիջեց մրցակցին, սակայն կողմնապահ մրցավարությունն ու բուլղարացի ֆուտբոլիստների «կեղտոտ» խաղը` վճռեցին հանդիպման ելքը: Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով ցավալի պարտություն կրեց: Երևանյան խաղից առաջ հայ երկրպագուները խոստացան «ջերմ» ընդունելության արժանացնել Բուլղցարիայի ընտրանուն: Ասացին և արեցին: Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի հավաքականի երկրպագուները ագրեսիվ կերպով դիմավորեցին Բուլղարիայի հավաքականին և բացասական վանկարկումներ հնչեցրեցին մրցակցի հասցեին: Բուլղարացիները միջադեպի հետ կապված մտադիր են բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին, սակայն դա արդեն այլ պատմություն է: Խաղից առաջ նման տրամադրություններ նկատվեցին նաև մեր հավաքականի որոշ ֆուտբոլիստների մոտ, ովքեր նշեցին, որ տրամադրված են ռևանշի հասնել Սոֆիայում կրած պարտության դիմաց: Այդ առումով դրությունը այքան շիկացած է, որ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան անհանգստություն հայտնեց, որ խաղից առաջ ռևանշիստական և ագրեսիվ տրամադրություններ կան, որոնք կարող են խանգարել մեզ: Բուլղարիային հաղթելու համար հայ ֆուտբոլիստները չպետք է տրվեն հույզերին և չպետք է ընկնեն բուլղարացիների լարած «թակարդը», ինչպես դա եղավ Սոֆիայում տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ: Այդ խաղում բուլղարացիները պահը բաց չէին թողնում միտումնավոր հարվածներ հասցնել և «մանր» խախտումներով հունից հանել մեր տղաներին: Նման «կետղոտ» դրսևորում բուլղարացիներից սպասելի է նաև այսօրվա խաղում և դրա համար պետք է գործել «սառը» գլխով և չտրվել սարդանքներին: «Հանրապետական մարզադաշտում» հավաքաված երկրպագուները նույնպես պետք է հասկանան, որ ավելնորդ գործողությունները և բացականչությունները կարող են բացասաբար անդրադառնալ հանդիպման ելքի վրա: Բացի այդ պետք է հիշել, որ մրցակցի նկատմամբ հաղթանակը մեզ չնչին շանս կընձեռի Մունդիալ ուղևորվելու համար: Իհարկե մոտիվացիայի հետ կապված Հայաստանի հավաքականը չի կարող խնդիր ունենալ, մանավանդ որ, այս ընտրական փուլում սեփական հարկի տակ ոչ մի միավոր չի վաստակել: Կարծում եմ հաջողությունը կուղեկցի այն հավաքականին, որը ավելի ուժեղ բնավորություն կդրսևորի: [bold]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/bold]

Նմանատիպ նյութեր