1854 դիտում
21:13 05-08-2019
Հայաստանը Իսրայելի հեռուստադիտողներին ներկայացվել է յուրովի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 2-ին Իսրայելի հայտնի «Ռեշետ 13» հեռուստաընկերությամբ «Ախի բա օլամ» («Լավագույնը՝ աշխարհում») հաղորդման շրջանակներում Հայաստանը Իսրայելի հեռուստադիտողներին ներկայացավ յուրովի` հնի ու նորի, ազգայինի, ավանդականի և ժամանակակցի յուրահատուկ համադրությամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հուլիսի 12-ին Հայաստան էր ժամանել Erez Dan Production իսրայելական ընկերության նկարահանող խումբը, որը, համագործակցելով Իսրայելի զբոսաշրջային ընկերությունը ներկայացնող Մենաշե Յեհուդայի հետ` նպատակ ուներ բացահայտելու Հայաստանը որպես նոր գրավիչ ուղղություն իսրայելցի զբոսաշրջիկների համար։
Իսրայելի հայտնի հեռուստահաղորդավար, մոդել Յարդեն Հարելը նկարահանող խմբի հետ այցելել է Գառնի` որպես Հայաստանի ամենահին պատմական հուշարձան և ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն այսօր: Հեռուստահողարդավարը Հայաստանը ներկայացնում է որպես հնագույն պատմություն և մշակույթ ունեցող երկիր` աշխարհի ամենահին մայրաքաղաք Երևանով, որը միևնույն ժամանակ երիտասարդ է, դինամիկ և մշտապես զարգացող: Ւսրայելի հեռուստադիտողներին երկիրը ներկայանում է համեղ ուտեսնետների, մրգերի բազմազանությամբ, ավանդական պարերով, գեղեցիկ տարազներով, յուրահատուկ գրավիչ երաժշտությամբ և յուրահատուկ ազգային նվագարաններով: Մայրաքաղաքի երիտասարդ շունչն առավելապես նկատելի է դառնում երեկոյան զով ժամերին, երբ մայրաքաղաքն էլ ավելի է աշխուժանում` առաջարկելով հետաքրքիր ժամանցային վայրեր, ծրագրեր: Երեկոյան զբոսանքին Յարդեն Հարելին է միանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը` ներկայացնելով գիշերային Երևանի ողջ հմայքը:
Ֆիլմի ընթացքում Իսրայելի հեռուստադիտողները ճանաչում են Հայաստանը որպես մատչելի և դիտարժան ուղղություն, ուր հնարավոր է հասնել ընդամենը 2,5 ժամում:
Իսրայելը Հայաստանի համար թիրախային շուկաներից մեկն է։ Իսրայելից Հայաստան այցելությունները 2018 թ-ին նախորդ տարվա համեմատ աճել են 16 տոկոսով։
Ֆիլմն ամբողջությամբ՝ ստորև։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2505 դիտում
16:04 23-05-2016
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը «Ի՞նչը, Ե՞րբ, Որտե՞ղ» հեռուստախաղում հաղթել է հեռուստադիտողներին. տեսանյութ
1462 դիտում
17:59 17-11-2015
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը յուրովի շնորհավորեց ուսանողներին. ֆոտոռեպորտաժ
13858 դիտում
19:05 09-04-2017
Յուրովի և ինքնատիպ ապրիլի 7-յան երեկո Friends Pub-ում .ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVE.am
Այս բաժնից
280 դիտում
19:21 21-05-2024
ԱՄՆ Խաղաղության կորպուսի գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
259 դիտում
19:08 21-05-2024
Ժաննա Անդրեասյանը Կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով
301 դիտում
18:54 21-05-2024
Սիմոնյանը Ուկրաինայի Ռադայի նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասի անվտանգային վիճակը