211652_close_icon
views-count1776 դիտում article-date 15:21 23-05-2016

Ամալյա Շառոյանը Օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել հեռացատկում

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ հեռացատկորդ Ամալյա Շառոյանը Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշ է ձեռք բերել Ալբանիայում կայացած վարկանիշային մրցաշարում, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Տիրանայում կայացած մրցաշարում հեռացատկորդը գրանցել է 6մ 72 սմ և գերազանցելով Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը` 6մ 70 սմ: Շառոյանը դարձել է նաև մրցաշարի հաղթող: Տղաների պայքարում Լևոն Աղասյանը եռացատկում գրավեց առաջին հորիզոնականը` 16մ 03սմ, սակայն չգերազանցեց Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը: Աթլետները մինչև Հայաստանի առաջնությունը, որը կկայանա մայիսի 28-29-ը, այլ հնարավորություններ կունենան` օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար:

Նմանատիպ նյութեր