211652_close_icon
views-count3329 դիտում article-date 21:45 08-07-2016

Աթլետ Գոռ Ներկարարյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Աթլետիկայի Հայաստանի թիմը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին կներկայացնեն 6 աթլետներ: Ուկրաինայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը ցատկելով 8 մետր 15 սմ Օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել: Մինչ այս աթլետիկա մարզաձևից Օլիմպիական ուղեգրեր էին նվաճել Ամալիյա Շարոյանը (հեռացատկ), Լևոն Աղասյանը (եռացատկ), Գայանե Չիլոյանը (վազք), Դիանա Խուբեսերյանը (վազք), Լիլիթ Հարությունյանը (արգելավազք), հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Ընդհանուր առմամբ Հայաստանն այս պահի դրությամբ ունի 31 ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Նմանատիպ նյութեր