Աշխարհահռչակ Տետրիս խաղի մասին ֆիլմ կնկարահանվի
Արդեն հայտնի է, որ ֆիլմի պրոդյուսերը Լոուրենս Կասանոֆն է, ով հայտնի է Իրական սուտ և Մահացու պայքար ֆիլմերից:
Տետրիս ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2017 թվականին, սակայն դեռևս հայտնի չէ ոչ ֆիլմի սյուժեն, ոչ էլ դերասանական կազմի ցանկը:
Հիշեցնենք, որ Տետրիս խաղը ստեղծվել է 1984 թվականին Ալեքսեյ Պաժիտնովի կողմից:
Խաղը ստեղծման օրվանից մեծ մասսայականություն է վայելում ամբողջ աշխարհում: