Վահան Տերյանի մասին ֆիլմ կնկարահանվի. տեսանյութ
129 տարի առաջ այս օրը ծնվել է հայ նշանավոր բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը: Նրա քնարերգությունը բոլոր ժամանակներում արդիական է հայ պոեզիայում: Մեծանուն գրողի հոբելյանի օրը նրա շիրիմին են այցելել հարազատները, մտավորականներ ու քաղաքական գործիչներ:
Տերյանասերները պատմում են նրա մանկության տարիների, 6 տարեկանից ստեղծագործող ու ընդամենը 3 տասնամյակ ապրած պոետի կյանքի ու գործունեության մասին: Սիրո երգիչ Տերյանը նաև հասարակական քաղաքական ակտիվ գործութնեություն է ծավալել:
Քնարերգուի մասին ավելի մանրամասն ու ավելի պատկերավոր տեղեկություններ կհայտնվեն մեկ տարի անց, երբ նրա հայրենակից կինոռեժիսորը սկսի նկարահանումները:
Հարություն Խաչատրյանը պատրաստվում է ևս մեկ ֆիլմ նկարահանել Ջավախքի մասին: Այս մեկը կլինի Տերյանի մասին: Աշխատանքային խումբը կայցելի նաև Օրենբուրգ, որտեղ մահացել է Վահան Տերյանը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/1391954592]Armnewstv.am[/url]