Չիկագոյում փոխհրաձգությունների հետևանքով 1 մարդ մահացել է, 14-ը՝ վիրավորվել
Ամերիկյան Իլլինոյս նահանգի Չիկագո քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով առնվազն 14 մարդ է վիրավորվել:
Ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, դեպքը տեղի է ունեցել նախօրեին: Տեղի ոստիկանապետ Հեկտոր Էլֆարոյի փոխանցմամբ՝ մահացածը 26-ամյա տղամարդ է: Վերջինի վրա Էնգլվուդ թաղամասում կրակել էին 2 տղամարդիկ, ինչից հետո նա հոսպիտալացվել էր, սակայն հիվանդանոցում ավելի ուշ մահացել:
Այլ ԶԼՄ-ներ հայտնում են, որ մայիսի 20-ից մինչև այսօր Չիկագոյում մի քանի փոխհրաձգությունների հետևանքով ավելի քան 20 մարդ է վիրավորվել: