Ավստրիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Այսօր առավոտյան Ավստրիայում սկսվել է երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման քվեարկությունը, հաղորդում է France Press-ը:
Նախորդ ամիս անցկացված ընտրությունների առաջին փուլի քվեարկության արդյունքներով հաջորդ փուլ էին անցել «Ազատություն» կուսակցությունից առաջադրված պատգամավոր Նորբերտ Հոֆերը և «Կանաչների» նախկին ղեկավար Ալեքսանդր Վան դեր Բելլենը:
Հաղթանակ տանելու դեպքում Հոֆերը կդառնա ոչ միայն աջ ծայրահեղական կուսակցությունից երկրի առաջին նախագահը, այլ 1945 թվականից մինչ այսօր Ավստրիայի ամենաեիտասարդ նախագահը:
Նրա հակառակորդ Բելլենի նախնիները Ռուսաստանից են: