Աֆղանստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2֊րդ փուլը
Աֆղանստանում սկսվել է նախագահական ընտրությունների 2֊րդ փուլը։ Ընտրական տեղամասերում քվեարկելու համար երկրի քաղաքացիները լուսաբացից հերթ են կանգնել։ Այս մասին հայտնում է utro.ru֊ն։
Քվերակությունը սկսվել է տեղի ժամանակով ժամը 7։00֊ին։ Ընտրությունների անվտանգությունը ապահովում են մոտ 400 հազար զինծառայողներ և ոստիկաններ։
Երկրի նախագահի աթոռի համար պայքարում են Աֆղանստանի նախկին ԱԳՆ Աբդուլա Աբդուլան և նախկին ֆինանսների նախարար Աշրաֆ Հանի Ահմադզայը։
Հիշեցնենք, որ ապրիլի 5֊ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների 1֊ին փուլում հաղթելու համար ոչ մի թեկնածու չկարողացավ բավարար ձայների քանակ հավաքել։