211652_close_icon
views-count6394 դիտում article-date 23:52 21-05-2016

Բոլոր ժամանակների մեծագույն նինձյան. Հատորի Հանզո

Նրան անվանում էին «անդրաշխարհի» զինվոր: Նա կատարելապես տիրապետում էր սրին, նիզակին, պարանին, նինձյայի մանգաղ-թրերին, նետ-աղեղին, ձեռնամարտին և մարտարվեստի հիմունքներին: Ուներ գերմարդկային ունակություններ: Կարող էր նստած տեղում անսպասելի անհետանալ, հետո հայտնվել հարևան սենյակում, մի քանի ժամ մնալ ջրի տակ, նստած վիճակում պարանով բռնել գաղտնածածուկ մոտեցող հակառակորդին, մտքի օգնությամբ հեռավորության վրա շարժել ֆիզիկական առարկաները, մտքով տեղափոխվել հակառակորդի ճամբարը և կանխագուշակել նրա գործողությունները: Նրան անվանում էին «Ուրվական Հանզո»: Հատորի Հանզոյի (ճապ. 服部 保長) իսկական անունն է Մասանարի: Ծնվել է 1541թ. Ճապոնիայի Միկավա մարզում: Հայրը՝ Հատորի Յուսագավան Իգա մարզի հայտնի նինձյաներից էր: 8 տարեկանից սովորում է նինձյա մարտարվեստը վարպետ Կուրմայի մոտ, Կիոտոյից հյուսիս: 12 տարեկանում նա վարպետության առաջին կարգ է ստանում: 16 տարեկանում մասնակցում է մարտական գործողութան՝ Ուդո ամրոցի վրա գիշերային հարձակմանը: 18 տարեկանում նա նինձյայի ճանաչված վարպետ էր: [img]/ups/images/0156732001463845615838881.jpg[/img] Հատորի Հանզոն Տոկուգավա Իեյասուի վասալն էր: Հանզոն մասնակցում է Ճապոնիայի պատմության մեջ ամենանշանակալի՝ Անեգավեի (1570թ.) և Միկատագահարեի (1572թ.) ճակատամարտերին՝ իշխաններ Օդա Նոբունագիի և Տոկուգավա Իեյասուի միացյալ ուժերի կողմից ընդդեմ Անզայ Նագամասայի և Ասակուրա Յոսիկագեի միացյալ ուժերի: Միկատագահարեի ճակատամարտում Թենրիու գետի մոտ Հատորի Հանզոն 30 հոգով կարողանում է կանգնեցնել հակառակորդի բանակի ընթացքը: Այդ խիզախության համար Տոկուգավա Իեյասուն Հանզոյին 14 ոտնաչափ (4,2 մետր) երկարությամբ նիզակ է նվիրում: [img]/ups/images/0549474001463845634458842.jpg[/img] [i]Անեգավեի (1570թ.) և Միկատագահարեի (1572թ.) ճակատամարտերը[/i] Օդավա քաղաքը գրավելուց հետո Տոկուգավան Հանզոյին շնորհում է 8000 կոկու (Ճապոնիայում այդ դարերում փող չկար: Ռոճիկը վճարվում էր բրնձով: 1 կոկու=150 կգ բրինձ), Կանտո մարզը գրավելուց հետո ևս 8000 կոկու, ինչպես նաև՝ 30 յորիկի (օգնական) և 200 ծառա: Այդպիսի մեծ հարստություն և արտոնություններ ունենալուց հետո Հանզոն ընտրվում է Իգայի մարզի առաջնորդ (մարզպետ): [img]/ups/images/0167056001463845648583473.jpg[/img] [i]Իգայի մարզը, հարակից մարզերը, Իգայի բնապատկերը և Իգայի Ունեո ամրոցը[/i] 1582թ ապստամբ վասալ Ակետի Միցուհիդեն սպանում է Օդա Նոբունագիին և հեղաշրջում կազմակերպում: Տոկուգավա Իեյասուն ստիպված է լինում Օսակայից փախչել Միկավա և խուսափել Ակետի Միցուհիդեի հետապնդումից: Հատորի Հանզոն կարողանում է Տոկուգավային գիշերներով ուղեկցել Իգայի կիրճերով, ապահովելով տեղացի նինձյաների աջակցությունը: Իգայի կիրճում 100 նինձյաներ Հատորի Հանզոյի հրամանատարությամբ կարողանում են կոտորել ապստամբ վասալ Ակետի Միցուհիդեի 3.000-անոց զորքին: [img]/ups/images/0784535001463845678190044.jpg[/img] [i]Տոկուգավա Իեյասու և Օդա Նոբունագի[/i] Այդպիսով Հանզոն կարողանում է պաշտպանել Տոկուգավա Իեյասուին հետապնդումից և ապահով ուղեկցել Միկավա: Այնուհետև 1590թ. Տոկուգավան տեղափոխվում է Էդո (ներկայիս Տոկիո) և իր փրկչին՝ Հատորի Հանզոյին նշանակում Էդոյի զորքի հրամանատար, նրան հանձնարարում ամրոցի պաշտպանությունը և տիտղոս շնորհում: [img]/ups/images/0522353001463845701919582.jpg[/img] [i]Էդոյի ամրոցը[/i] Կյանքի վերջին տարիներին Հատորի Հանզոն հրաժարվում է աշխարհիկ կյանքից, հեռանում է ընտանիքից, իր ամբողջ հարստությունը բաժանում է ժողովրդին, դառնում վանական: Նա նոր անուն է վերցնում՝ Սեյնան և կառուցում տաճար, որը նրա պատվին անվանվում է Սեյնանջի, որտեղ և անցկացնում է կյանքի վերջին տարիները, ամբողջովին նվիրվելով հոգևոր կյանքին: Հատորի Հանզոն մահանում է իր մահով 1596թ. նոյեմբերի 4-ին, 55 տարեկանում: Մահից հետո նրա պաշտոնն ու տիտղոսը ժառանգաբար փոխանցվում է 18-ամյա ավագ որդուն: [img]/ups/images/0500476001463845752684610.jpg[/img] [i]Տոկոգավայի Սյոգունատի սկզբնական տարածքը, դրոշը և զինանշանը[/i] Սեկիգահարայի ճակատամարտում (1603թ) հաղթանակից հետո 60-ամյա Իեյասու Տոկուգավան Ճապոնիայի կայսրից ստանում է «Բարբարոսներին նվաճող Մեծ Սյոգունի» տիտղոս և նշանակվում միացյալ Ճապոնիայի կառավարիչ (վարչապետ): Նա Էդո քաղաքում ստեղծում է նոր սամուրայական կառավարություն՝ սյոգունատ: Դա Մինամոտո և Ասիկահա դինաստիաների ստեղծած երրորդ և վերջին սյոգունատն էր: Տոկուգավայի սյոգունատը (իշխանությունը) պահպանվում է մինչև 1868թ: [img]/ups/images/0430991001463845767218849.jpg[/img] [i]Տոկիոյի (նախկինում՝ Էդոյի) Կայսերական պալատի արևմտյան դարպասը կոչվում է Հանզոյի դարպաս[/i] Տոկիոյի մետրոյի ուղղություններից մեկը կոչվում է Հատորի Հանզոյի ուղղություն: [img]/ups/images/0838720001463845780339698.jpg[/img] [i]Տոկիոյի մետրոյի Հանզոյի կայարանի մուտքը[/i] Հատորի Հանզոն թաղված է Տոկիոյում, իր կողմից կառուցված Սեյնան տաճարի գերեզմանոցում: Տաճարում կա թանգարան, որտեղ պահպանվում են Հանզոյի իրերը՝ տոնական զրահները, նվիրական նիզակը: Այն ուխտատեղի է նինձյայով հետաքրքրվողների համար: [img]/ups/images/0509343001463845814975108.jpg[/img] [i]Հատորի Հանզոյի գերեզմանն ու հուշաքարը[/i] Հատորի Հանզոն իրականում Ճապոնիայի Սեկոգու ժամանակաշրջանի սամուրայական մշակույթի հայտնի գործիչներից է: Սակայն ժամանակակից բազմաթիվ ստեղծագործություններում համարվում է բոլոր ժամանակների մեծագույն նինձյա: [img]/ups/images/0222168001463845839958985.jpg[/img] [i]Սեյնան տաճարը դրսից, ներսից և Հանզոյի նվիրական նիզակը[/i] Հատորի Հանզոն հայտնի է Ճապոնիայում և դրա սահմաններից դուրս: Նրա մասին առասպելներ են հյուսվել, որոնց մոտիվներով ստեղծված համակարգչային բազմաթիվ խաղերը մեծ ժողովրդականություն են վայելում աշխարհում: [img]/ups/images/0250817001463845857805367.jpg[/img] Նրա մասին գրվել են բազմաթիվ գրքեր, նկարահանվել ֆիլմեր: Հատորի Հանզոյի խորհրդանշական կերպարը օգտագործվել է Քվենտին Տարանտինոյի «Սպանել Բիլլին» ֆիլմում, որտեղ նա սամուրայական «Կատանա» տեսակի սուր պատրաստող վարպետ է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր