Մահացել է բոլոր ժամանակների մեծագույն մեքսիկացի կոմպոզիտոր ու երգիչ Խուան Գաբրիելը
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում 66 տարեկան հասակում կյանքից հեռացել է մեքսիկացի աշխարհահռչակ երգիչ ու կոմպոզիտոր, պրոդյուսեր Խուան Գաբրիելը, հաղորդում է ABC News-ը։
Երգիչը մահացել է սրտի կաթվածից, Սանթա Մոնիկայում գտնվող իր առանձնատանը։
Խուան Գաբրիելը ծնվել է 1950 թվականի հունվարի 7-ին բազմազավակ ընտանիքում։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր։ Համարվում է բոլոր ժամանակների մեծագույն մեքսիկացի կոմպոզիտորը և հայընի է Լատինական Ամերիկայում որպես Divo de Juarez. Ավելի քան 1000 երգերի հեղինակ է, վաճառել է 100 մլն-ից ավելի ալբոմ, ողջ աշխարհում անցկացրել 8 հազարից ավելի համերգ։
Բացի այդ, 11 անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակին։ Իսկ Հոլիվուդի Փառքի պուրակում ունի իր անվամբ աստղ։