Տոմաս Տուխել. Մենք եզրափակիչում կարող ենք հաղթել «Բավարիային»
Դորտմուդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը անդրադարձել է Մյունխենի «Բավարիայի» հետ Գերմանիայի Գավաթի եզրափակիչ խաղին:
«Մենք պետք է պատրաստ լինենք բազմաթիվ բարդությունների, սակայն թիմը միևնույն ժամանակ պետք է ազատ գործի:
Մենք պետք է մեր ռիթմով գործենք, արագ տեղաշարժվենք, այդպես մենք կարող ենք մեր լավագույն խաղը ցուցադրել:
Լարվածություն կա, բայց այն անհրաժեշտ է թիմին: «Բավարիայի» դեպքում այլ կերպ չի կարող լինել: Իմ բախտը բերել է, որ «Բորուսիայում» աշխատում եմ վստահ և տաղանդավոր ֆուտբոլիստների հետ: Դորտմունդը վերջին 5 տարում 5 անգամ եզրափակիչ է դուրս եկել, և դա ինքնին խոսում է ակումբի, մեզ էներգիա հաղորդող երկրպագուների մասին:
Այդ իսկ պատճառով մենք իրավունք ունենք մտածելու, որ կհաղթենք եզրափակիչում: Ու կարող ենք հաղթանակ պահանջել: Մենք մեր համար բարձր նշաձող ենք հաստատել, որի մի մասն է եզրափակիչն է», ասել է Տուխելը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա մայիսի 21-ին, Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում` Երևանի ժամանակով 22։00-ին։