2111 դիտում
15:51 26-11-2015
Տոմաս Տուխել. Մենք Կրասնոդար ենք եկել հաղթելու
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում «Կրասնոդարի» հետ խաղից առաջ Գերմանիայում է թողել թիմի մի քանի առաջատար ֆուտբոլիստների:
«Պակը հավաքականից վատ վիճակում է վերադարձել, և ես որոշեցի նրան թողնել տանը: «Համբուրգի» հետ խաղից հետո Ռոյսը դեռ լիարժեք չի ապաքինվել, չեմ ցանկանում ռիսկի դիմել: Օբամեյանգը մկանային որոշ խնդիրներ ունի: Կագավային էլ մի փոքր հանգիստ էր պետք:
Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ մենք լրջորեն ենք տրամադրված խաղին. ցանկանում ենք փլեյ-օֆֆ դուրս գալ 1-ին տեղից: Այն խաղացողները, որոնք մնացել են տանը, Կրասնոդար ժամանած ֆուտբոլիստների համեմատ ավելի վատ մարզավիճակում էին:
Մենք խաղալու ենք հաղթանակի համար: Մենք հարգանքով ենք վերաբերվում «Կրասնոդարին» և պետք է ամեն ինչ անենք հաղթանակի համար», ասել է Տուխելը:
Նշենք, որ «Կրասնոդար»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին:
Նմանատիպ նյութեր
3447 դիտում
14:28 08-04-2016
Տոմաս Տուխել. Մենք ոչ վախեցած ենք, ոչ էլ` հիասթափված
3141 դիտում
13:53 21-05-2016
Տոմաս Տուխել. Մենք եզրափակիչում կարող ենք հաղթել «Բավարիային»
7676 դիտում
18:07 15-01-2017
Տոմաս Տուխել. Մենք մինչեւ հիմա Մխիթարյանի հետ կապ ենք պահպանում
Այս բաժնից
2353 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3016 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2527 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում