Տոմաս Տուխել. Վստահ ենք, որ կարող ենք հաղթել «Բավարիային»
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը անդրադարձել է Գերմանիայի Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Բավարիայի» հետ կայանալիք հանդիպմանը:
«1-ին խաղաշրջանում խոշոր հաշվով պարտությունը մեզ դարձրեց այնպիսին, ինչպիսին կանք:
Մենք վստահ ենք, որ կարող ենք հաղթել «Բավարիային»: Իհարկե, ակնկալում ենք, որ «Բավարիան» խաղին պատրաստ կլինի լավագույնս: Նման թիմին հաղթելու համար պետք է առավելագույն արդյունավետություն և կենտրոնացվածություն ցուցաբերել: Հաղթանակի դեպքում մրցաշարային իրավիճակը էականորեն կփոխվի:
Գվարդիոլան ֆուտբոլի նոր սահմաններ հաստատեց: Նա գիտի, որ գնահատում եմ իր աշխատանքըլ Միգուցե, ննա աշխարհի լավագույն մարզիչն է:
Մենք ցանկանում ենք հաղթել, բայց խաղում կլինեն պահեր, երբ մենք պետք է դիմանանք: Եթե մեր ֆուտբոլը խաղալու համար բավական համարձակ լինենք, ապա կարող ենք հաղթել մյունխենցիներին:
Նշենք, որ «Բորուսիա»-«Բավարիա» հանդիպումը կկայանա մարտի 5-ին, Երևանի ժամանակով 21:30-ին: