211652_close_icon
views-count2275 դիտում article-date 09:23 21-05-2016

Միջերկրական ծովում շարունակվում են կործանված А320 օդանավի որոնողական աշխատանքները

Միջերկրական ծովում շարունակվում են մայիսի 19-ին կործանված EgyptAir ավիաուղիներին պատկանող А320 օդանավի որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Որոնողոկան աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ուղևորների անձնական իրեր և մարմինների տարբեր մասեր: Եգիպտոսի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ կործանման հետևանքով А320 օդանավի բոլոր ուղևորները զոհվել են: [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/19/85602/]Հիշեցնենք[/url], որ A320-ը ռադարներից անհետացել էր մայիսի 19-ին Կահիրեի ժամանակով ժամը 03:05-ին, երբ թռչում էր Միջերկրական ծովի վրայով: Օդանավում եղել է 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ:

Նմանատիպ նյութեր