211652_close_icon
views-count25148 դիտում article-date 20:09 19-05-2016

А320 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է 2 դի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

EgyptAir ինքնաթիռի ուղևորների որոնողական աշխատանքներն իրականացնելիս Միջերկրական ծովում` օդանավի կործանման վայրում, հայտնաբերվել է 2 դի և փրկարար բաճկոններ: Այս մասին հայտնել է Al Arabia հեռուստաալիքը: Նշենք, որ Մեծ Բրիտանիան իր օգնությունն է առաջարկել՝ կորածներին հայտանաբերելու ուղղությամբ: [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/19/85602/]Հիշեցնենք[/url], որ EgyptAir ավիաընկերության անհետացած ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են հունական Կարպատոս կղզու հարավում: Եգիպտոսի վարչապետ Իսմայիլ Շերիֆը չի բացառել, որ EgyptAir ընկերությանը պատկանող Փարիզ-Կահիրե չվերթի A320 ուղևորատար օդանավի կործանմանը կարող է [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/19/85561/]ահաբեկիչների մատը խառը լինել[/url]: Այսօր Կահիրեում ունեցած մամուլի ասուլիսում նա, պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ օդանավը կործանված լինի ահաբեկչության հետևանքով, ասել է. «Դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել օդանավի հետ»: Հիշեցնենք, որ A320-ը [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/19/85542/]ռադարներից անհետացել էր[/url] Կահիրեի ժամանակով ժամը 03:05-ին, երբ թռչում էր Միջերկրական ծովի վրայով: Օդանավում եղել է 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր