211652_close_icon

Իսպանական դատարանը բավարարել է «Բարսելոնայի» բողոքը

views-count3224 դիտում article-date 18:26 20-05-2016
«Բարսելոնայի» երկրպագուները Իսպանիայի Գավաթի եզրափակիչ հանդիպմանը` «Սևիլյայի» հետ, կարող են մարզադաշտ բերել կատալոնական անկախության դրոշները: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել էր այդ դրոշների առկայությունը եզրափակիչ հանդիպմանը և «Բարսելոնան» բողոքարկել էր այդ որոշումը` հիմնավորելով, որ այն խախտում է մարդու ազատ կամաարտահայտման հիմնարար իրավունքը, քանի որ արգելիք համար ոչ մի հիմք չկա: Արդյունքում Մադրիդի դատարանը չեղարկել է դրոշի արգելքի որոշումը: Հիշեցենք, որ Գավաթի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 22-ին` Վալենսիայի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր