211652_close_icon

«Բորուսիայի» ղեկավարությունը հաստատակամ է պահել Մխիթարյանին

views-count3720 դիտում article-date 18:17 20-05-2016
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտնել է, որ ակումբը մտադիր չէ վաճառել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որին ցանկանում են ձեռք բերել Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը»: «Ես արդեն ասել եմ, որ հաջորդ մրցաշրջանից առաջ մենք ոչ մի դեպքում չենք կորցնի երեք խաղացողի: Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ վարատվում է 2017-ին և դա որոշ շշուկների առիթ է դարձել: Սակայն մենք հուսով ենք, որ Հենրիխը կցանկանա երկարաձգել պայմանագիրը մեր հետ», ասել է Վատցկեն: 2015/16 մրցաշրջանում Մխիթարյանը Գերմանիայի առաջնության 31 խաղում դարձել է 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր