211652_close_icon
views-count1899 դիտում article-date 17:49 11-06-2016

«Բորուսիան» հաստատակամ է չվաճառել Օբամեյանգին

Դորտմունդի «Բորուսիան» մտադիր չէ նոր մրցաշրջանից առաջ վաճառել հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին: Գերմանական ակումբը գաբոնցի խաղացողին չի վաճառի նույնիսկ 70 մլն եվրոյով: Օբամեյանգին ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ գործում է մինչև 2020 թվականը: Ավելի վաղ «Բորուսիան» վաճառել էր պաշտպան Մաթս Հումելսին` «Բավարիային», իսկ կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին` «Մանչեսթեր Սիթիին»:

Նմանատիպ նյութեր