2480 դիտում
20:36 19-05-2016
ԼՂՀ ԱԺ-ն դատապարտում է Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը
ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին'
- Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն,
- Համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը եւ դատապարտումը թույլ կտա կանխել նոր ոճրագործությունները,
- Արձանագրելով հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ համերաշխություն հայտնելով Արցախի Հանրապետության հունական համայնքին՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները
Դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը:
ԼՂՀ Ազգային ժողովի՝
«Հայրենիք»
«Ժողովրդավարություն»
«Դաշնակցություն»
«Շարժում-88»
«Վերածնունդ» խմբակցություններ
Նմանատիպ նյութեր
1802 դիտում
22:38 25-04-2015
The Washington Post. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներին ականատես 4 ամերիկացիների արձանագրությունները
Այս բաժնից
3913 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1039 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1552 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն