211652_close_icon

Կացարաններով կապահովվեն սոցիալապես անապահով 8 ընտանիքներ

views-count1493 դիտում article-date 19:12 19-05-2016
Կացարանի կարիք ունեցող սոցիալապես անապահով 8 ընտանիքներին կացարան և այլ սոցիալական ծառայություններ տրամադրելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ հիմնավորման՝ ներկայումս սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի 27 հասցեում առկա են 7, իսկ Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում` 1 ազատ կացարաններ: Գործադիրը հավանություն է տվել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին: Ըստ հիմավորման՝ Հայաստանը Խարտիան ստորագրել է 2001թ. հոկտեմբերի 18-ին և վավերացրել` 2004թ. հունվարի 21-ին: Խարտիային միանալու արդյունքում պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման և դրանց հետ ազգային քաղաքականությունների համաձայնեցման գործընթացի նկատմամբ Եվրոպայի խորհուրդն իրականացնում է վերահսկողություն և մոնիթորինգ, որը հիմնված է պետությունների կողմից տարին մեկ անգամ պարբերականությամբ ներկայացվող ազգային զեկույցների, ինչպես նաև կոլեկտիվ բողոքարկումների համակարգի վրա: Զեկույցը ներառում է տեղեկատվություն 2011-2014 թթ. ժամանակահատվածի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր