1376 դիտում
18:37 20-06-2014
Սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան մոտ 1200 երեխա իրենց հանգիստը կանցկացնեն ճամբարներում
Մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան մոտ 1200 երեխա հունիսի 20-ից մինչև օգոստոսի 16-ը ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրենց հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում:
Պատասխանատուների խոսքով՝ երեխաների ճամբարային առօրյան հագեցած կլինի մարզամշակութային տարաբնույթ միջոցառումներով, հայրենասիրական ու ճանաչողական բնույթի տարբեր դաս-խաղերով: Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության, սոցիալական ապահովության և առողջապահության վարչությունների, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների աջակցությամբ նախապես անհատական աշխատանք է տարվել ծնողների հետ՝ երեխաների նախասիրություններն ուսումնասիրելու և նրանց առօրյան այդ նախասիրությունների համաձայն առավել հետաքրքիր ու արդյունավետ կազմակերպելու համար: Վարչական շրջաններն իրենց հերթին, ըստ անհրաժեշտության, հոգացել են նաև ճամբարականներին մարզահագուստներով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու հարցը:
Առաջին հերթափոխով ճամբար է մեկնել 325 երեխա, ում տեղերում ճանապարհել և ուրախ ժամանց ու բարի հանգիստ են մաղթել վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները: Երկրորդ և երրորդ հերթափոխերով ճամբար կմեկնի ևս 425 –ական երեխա:
[i]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/i]
Նմանատիպ նյութեր
1692 դիտում
19:00 16-06-2016
Առանձնահատուկ ուշադրություն` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին
Այս բաժնից
1633 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1495 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան