211652_close_icon
views-count1526 դիտում article-date 12:07 19-05-2016

Հայտնի են հանդբոլի մրցաշարի հաղթողները

Մայիսի 18-ին տեղի է ունեցել ՀՀ 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի հանդբոլի տղաների մրցաշարի պարգևատրման արարողությունը։ Խաղերը սկսվել էին մայիսի 16-ից։ Մասնակցում էին 6 համալսարանական թիմեր։ Հանդբոլի տղաների մրցաշարում 3-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը, 2-րդ տեղում է Վանաձորի պետական համալսարանը, իսկ խաղերի հաղթող է դարձել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը։ Այս մրցաշարով ավարտվում է տարբեր մարզաձևերով անցկացվող խաղերի գարնանային փուլը, դրանք կշարունակվեն աշնանը։ Նշենք, որ «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը կազմակերպել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b] [img]/ups/images/071842000146364297413040.jpg[/img]

Նմանատիպ նյութեր