4432 դիտում
21:08 25-11-2016
Հայտնի է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի հանդբոլի տղաների առաջնության հաղթողը
Նոյեմբերի 25-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) մարզախաղերի դահլիճում տեղի ունեցավ 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլի տղաների առաջնության եզրափակիչ փուլի խաղերը։
Այն մեկնարկել էր նոյեմբերի 21-ին և անցկացվում էր մեկ շրջանով: Առաջնությանը մասնակցում էին 6 թիմեր` ՀՖԿՍՊԻ 1, ՀՖԿՍՊԻ 2, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), Վանաձորի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմերը: 1-ին տեղում է ՀՖԿՍՊԻ 1 թիմը, 2-րդում` Վանաձորի պետական համալսարանի և 3-րդում ՀԱՊՀ թիմերը:
Պարգևատրման արարողությունն իրականացրին 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի գլխավոր մրցավար Վահագն Հարությունյանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի վարիչ Հարություն Մելքոնյանը: ՀՀ ուսանողական մարզական խաղերի գլխավոր քարտուղար, ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը փաստեց, որ նախկինում առաջնությանը մասնակցել է նաև ԵՊՀ թիմը, սակայն այս տարի մրցաշարը բաց է թողել դահլիճների վերանորոգման պատճառով:
Նա մասնավորապես փոխանցեց. «Հանդբոլը օլիմպիական մարզաձև է և շատ սիրված ու մասսայական ողջ աշխարհում:
Այն ՀՀ-ում նույնպես ունի լավ ավանդույթներ և կարևոր տեղ է զբաղեցնում թե՛ դպրոցական, թե՛ համալսարանական ֆիզիկական դաստիարակության համակարգում: Ուսանողական խաղերի ծրագրում այս մարզաձևն ի սկզբանե ընդգրկված է եղել»: Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ մյուս տարի ինչպես մյուս բոլոր մարզախաղերը` ֆուտզալ, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլի ուսանողական մրցումները ևս կանցկացվեն լիգայի ձևով ողջ տարվա ընթացքում: Հանրապետական ուսանողական մարզական 17-րդ խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3187 դիտում
16:28 29-10-2016
Հայտնի է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի տղաների առաջնության հաղթողը
2319 դիտում
13:45 02-05-2016
Հայտնի է ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի տղաների առաջնության հաղթողը
3537 դիտում
14:50 02-05-2017
Հայտնի են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի տղաների առաջնության մրցանակակիրները
Այս բաժնից
694 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
817 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ