1034 դիտում
13:14 23-11-2015
Հայտնի են ՀՀ ուսանողական խաղերի՝ բասկետբոլի և հանդբոլի լավագույն թիմերը. ֆոտոռեպորտաժ
Ավարտին մոտեցավ նոյեմբերի 16-ից մեկնարկած ՀՀ ուսանողական 16-րդ խաղերի ծրագրով աղջիկների բասկետբոլի մրցաշարի երկրորդ՝ աշնանային փուլը: Ստուգատեսում չեմպիոնի կոչումը վիճարկում էին 8 բուհերի թիմեր:
Մրցաշարի ավարտից 1 տուր առաջ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բասկետբոլիստուհիները (մարզիչներ՝ Անժելա Վարոյան, Դրաստամատ Մուրադյան), իրենց մերձակա մրցակիցների համար անհասանելի դառնալով, հռչակվեցին խաղերի չեմպիոն:
Նոյեմբերի 21-ին Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում կայացած 6-րդ տուրում ՖԿՀՊԻ-ի մարզուհիները, շարունակելով իրենց անպարտելի հանդիպումների շարքն ու հաղթարշավը, 53:38 հաշվով առավելության հասան նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ընտրանու նկատմամբ: Մրցաշարում տոնած 13-րդ անընդմեջ հաղթանակն էլ հենց նրանց համար արդեն ժամանակից շուտ ապահովեց չեմպիոնի ոսկե մեդալները:
Բասկետբոլի աղջիկների մրցաշարում 2-րդ տեղը գրավեց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, իսկ 3-րդ մրցանակային տեղը՝ ԵՊՀ թիմը։
Ստուգատեսի գլխավոր մրցավար Դրաստամատ Մուրադյանն ահա այսպիսի գնահատումով ամփոփեց մրցաշարի արդյունքները. «Մրցաշարի մասնակից թիմերին ըստ խաղամակարդակի կարելի է բաժանել երկու խմբի՝ թիմեր, որոնք առանձնանում էին իրենց վարպետությամբ, և համեմատաբար թույլ թիմեր: Առաջին փուլում իր հնարավորություններից ցածր հանդես եկավ Սլավոնական համալսարանի թիմը: ՖԿՀՊԻ-ի բասկետբոլիստուհիները, կարելի է ասել, գերազանցում էին բոլորին իրենց վարպետությամբ և արժանիորեն գրավեցին առաջին տեղը: Լավ տպավորություն թողեց տնտեսագիտական համալսարանի ընտրանին: 1-ին փուլի համեմատ՝ 2-րդ փուլում անհաջող հանդես եկավ լեզվահասարակագիտական համալսարանի հավաքականը, որը շատ տխրեցնող փաստ է»:
Նշենք, որ խաղերի ծրագրով տղաների բասկետբոլի մրցաշարի 2-րդ փուլը կմեկնարկի նոյեմբերի 30-ին:
Ավարտվել է նաև ՀՀ ուսանողական 16-րդ խաղերի ծրագրով ընթացող հանդբոլի մրցաշարը։ Չեմպիոնի կոչումը վիճարկում էին 5 թիմեր` ՖԿՀՊԻ-ի, ՀԱՊՀ-ի, ՀՊՏՀ-ի, ԵՊՀ-ի, Վանաձորի ընտրանիները: Ստուգատեսի եզրափակիչ օրը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում ՖԿՀՊԻ-ի հավաքականն ուժերը չափեց Վանաձորի պատվիրակների հետ: Տանտերերը՝ ՖԿՀՊԻ-ի հանդբոլիստները, հերթական անգամ ապացուցեցին, որ ուժեղագույնն ու անպարտելի են այս մրցաշարում և լարված ու հետաքրքիր պայքարից հետո հաղթանակ տանելով 38:26 հաշվով` դարձան ՀՀ ուսանողական խաղերի չեմպիոն:
Առավել դիտարժան, անզիջում ու անհաշտ ստացվեց ԵՊՀ-ՀԱՊՀ հանդիպումը: Երկու թիմերն էլ վաստակել էին 4-ական միավոր և հավակնում էին մրցաշարի արծաթե մեդալին: Առավել հաջողակ գտնվեցին ԵՊՀ-ի հանդբոլիստները, ովքեր, առավելության հասնելով 26:23 հաշվով, հռչակվեցին խաղերի փոխչեմպիոն: Բրոնզե պարգևներին արժանացան ՀԱՊՀ-ի հանդբոլիստները:
Հիշեցնեք, որ ՀՀ ուսանողական մարզական խաղերը կազմակերպվում են ՀՀ ԿԳՆ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4399 դիտում
21:08 25-11-2016
Հայտնի է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի հանդբոլի տղաների առաջնության հաղթողը
3157 դիտում
16:28 29-10-2016
Հայտնի է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի տղաների առաջնության հաղթողը
4398 դիտում
19:14 14-04-2017
Հայտնի են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի աղջիկների առաջնության մրցանակակիրները
Այս բաժնից
1270 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1087 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
907 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել