Հայտնի են Արմավիրի մարզպետարանի աշխատակիցների շախմատային 1-ին մրցաշարի հաղթողները
ՀՀ Արմավիրի մարզպետարանում ընթանում էր մարզպետարանի աշխատակիցների շախմատային առաջին մրցաշարը, որի մասնակիցները 16-ն էին` տարբեր ոլորտներից:
Ութ օր շարունակ նրանք իրենց ուժերը չափեցին շրջանային մրցակարգով` յուրաքանչյուրը խաղալով 15 խաղ:
Այսօր ամփոփվեցին մրցաշարի արդյունքները, ըստ որի` մրցանակային 1-ին տեղը հավասար` 11,5 միավորով կիսեցին մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը, հողաշինության և մարզային հողային պետական տեսչության պետ Արմեն Դարբինյանը, ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Պողոսյանը:
Մրցանակային տեղերը զբաղեցրած մասնակիցները մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից արժանացան պատվոգրերի և դրամական պարգևների, հայտնումէ Արմավիրի մարզպետարանի լրատվական ծառայությունը: