211652_close_icon
views-count2624 դիտում article-date 17:27 18-05-2016

Ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է

Հայաստանի Հանրապետությունում 2016թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ոռոգման ջրի և ջրամատակարարման համակարգի առավել արդյունավետ օգտագործման նպատակով անց է կացվել աշխատանքային, տնտեսական, ֆինանսական և այլ ռեսուրսների գնահատում: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից ուսումնասիրություններ են իրականացվել ոռոգման ջրի առավել մեծ ջրապահանջ ունեցող հողատարածքները սպասարկող ջրօգտագործողների ընկերություններում, մասնավորապես Արտաշատ, Արարատ և Խոյ ՋՕԸ-երում: Ներկա դրությամբ Արարատ ՋՕԸ-ի վարչական խորհրդի որոշմամբ ընտրվել է նոր տնօրեն, իսկ Խոյ և Արտաշատ ՋՕԸ-ի վարչական խորհուրդներում ուսումնասիրությունների արդյունքները քննարկման փուլում են: Ընդհանուր առմամբ ոռոգման ջրապահանջի և առկա ոռոգման ջրի ծավալների համադրությունը, բարենպաստ եղանակային պայմանների դեպքում թույլ են տալիս եզրակացնելու, որ 2016թ. ոռոգման գործընթացը հանրապետության ամբողջ տարածքի հողօգտագործողների համար լինելու է բարենպաստ: [b]Ջրային տնտեսության պետական կոմիտեի լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր