Արծվիկ Մինասյանն այն մասին, թե ինչն է քանդում մեր տունը. անվստահություն և անհետևողականություն
Մեր թիվ մեկ թշնամին անվստահությունն է, թիվ մեկ հակառակորդը՝ ծրագրային անհետևողականությունը:
Այսօր ՀՀ-ում Հայ-ամերիկյան առևտրային պալատի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսին անդրադառնալով ՀՀ վարչապետի` կոռուպցիայի դեմ հայտարարված պատերազմի մասին հայտարարություններին՝ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` կոչ անելով համախմբվել լուծումներ գտնելու հարցում:
Նախարարը նշեց. «Այս ուղղություններով ակնկալում ենք համագործակցություն: Վստահ եմ, որ եթե այդ համագործակցությունը լինի, ապա շատ արագ կկարողանանք այդ խնդիրները լուծել»: