1680 դիտում
09:59 21-05-2014
Ի՞նչ ունի Արծվիկ Մինասյանն Արթուր Ջավադյանի դեմ. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. ««Ես իմ խոսքում որևէ կերպ չեմ արժեզրկել թե Արթուր Ջավադյանին, թե ԿԲ այլ պրոֆեսիոնալների մասնագիտական փորձն ու ունակությունը։ Ավելին՝ նույն Արթուր Ջավադյանը ոչ միայն հրաշալի մարդ է, այլև տարիների ընթացքում իր ձեռք բերած փորձն ու գիտելիքները կարող է հրաշալի օգտագործել։ Առաջիկայում դեռ առիթ կլինի, ու կարծում եմ՝ երկխոսության մեջ կհասնենք ճշմարտության բացահայտմանը։ Նաև՝ շնորհավորում եմ Արթուր Ջավադյանին», – «Առավոտի» հարցին՝ ի՞նչ ունեք Արթուր Ջավադյանի դեմ, այսպես արձագանքեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Բանն այն է, որ նախօրեին ԿԲ-ի հաշվետվության ներկայացման և ԿԲ նախագահի թեկնածության քննարկման ժամանակ ՀՅԴ-ական պատգամավորն իր ելույթում հակադարձելով Արթուր Ջավադյանին՝ ասել էր, որ կուտակային կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչը հնարավոր չէ վերականգնել, քանի որ ՍԴ-ն այն հակասահմանադրական է ճանաչել։ «Ինչո՞ւ եք անընդհատ այստեղից պնդում, որ պարտադիր բաղադրիչը պետք է լինի, և ցանկացած փաստաթուղթ, որն իր մեջ կպարունակի նման արտահայտություն, նշանակում է գնալ հակառակ ՍԴ որոշման, ինչո՞ւ եք նորից կրքեր լարում, չի կարելի», – ասել էր Արծվիկ Մինասյանը։ Պատգամավորի կրքոտ դիտարկումները, մեր տեղեկություններով, վիրավորել են ԿԲ նախագահին, և վերջինս «մեսիջներ» է փոխանցել պատգամավորին՝ իրեն ուղղված անձնական հանդիմանանքի համար։ «Առավոտի» դիտարկմանն արձագանքելով՝ ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ իր դիտարկումներն անձնական հարթությունում չեն, ինքը խոսել է համակարգային խնդիրների մասին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1544 դիտում
16:47 18-05-2016
Արծվիկ Մինասյանն այն մասին, թե ինչն է քանդում մեր տունը. անվստահություն և անհետևողականություն
11240 դիտում
10:07 22-08-2017
Արծվիկ Մինասյանն ընդդեմ Արամայիս Գրիգորյանի. ով չի մասնակցել Խոսրովի անտառի հրդեհի մարմանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»