Արծվիկ Մինասյանն առաջարկում է բանավեճ կազմակերպել «Նաիրիտի» հրդեհի թեմայով
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մի շարք քիմիկոսների դիտարկմանը, թե թերայրում է կատարվել, որի արդյունքում մուր է եղել, հետևաբար՝ պետք է առաջանար շմոլ գազ՝ ածխածնի օքսիդ, բայց փորձաքննություններում այդ բաղադրիչը չկա, ընդգծեց.
«Ես կխնդրեի, որ քիմիկոսները նախ ծանոթանան մեր հրապարկումների հետ: Թե՛ ածխաթթու գազի վերաբերյալ ենք հրապարակում արել, թե՛ ծծմբական թթվի, թե՛ նատրիումի երկօքսիդի: Եթե լրացուցիչ կոմպոնենտների փորձաքննության մասին է խոսքը, ապա, ցավոք սրտի, համակարգն այդքանն է թույլ տալիս, մեր հնարավորությունն այսօր այսքան է»,- շեշտեց նա:
Հարցին՝ եթե անվտանգ նյութեր են արտանետվել, ապա ինչո՞ւ է բնակիչների ինքնազգացողությունը վատացել, Արծվիկ Մինասյանը հորդորեց դիմել առողջապահության նախարարությանը:
Նախարարը հրաժարվեց պատասխանել թեմայի վերաբերյալ այլ հարցերի. «Առաջարկում եմ բանավեճ կազմակերպել և մասնագետներով խոսել այդ թեմայի մասին»։