Փրկարարներն օգնել են վատառողջ քաղաքացիներին
Մայիսի 17-ին, ժամը 18.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1937 թ. ծնված Մ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 17 շենքի բնակիչներից մեկն ընկել է և չի կարողանում մոտենալ ու բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում ընկած է եղել 1943 թ. ծնված Ա. Վ.-ը, ում մոտեցրել են բազմոցին:
***
Մայիսի 17-ին, ժամը 16.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի փողոցի թիվ 18/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1962 թ. ծնված Ռ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 15.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1930 թ. ծնված Ժ. Խ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***