Փրկարարներն օգնել են վատառողջ քաղաքացուն
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 05.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ընկել է մահճակալից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1947 թ. ծնված Գ. Շ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: