Փրկարարներն օգնել են վատառողջ քաղաքացուն
Հունվարի 11-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էստոնական փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1927 թ. ծնված Հ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: