211652_close_icon
views-count2262 դիտում article-date 20:00 17-05-2016

Դանակահարողը ձերբակալվեց

Մայիսի 16-ին, ժամը 16.03-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ֆուչիկի փողոցից, «ձեռքերի, որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1999 թ. ծնված Հ. Մ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի` Հ. Մ.-ն ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.15-ին, բաժին է ներկայացել 1998 թ. ծնված Արսեն Մ.-ն և հայտնել, որ Մարգարյան 2-րդ նրբանցքի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակների մոտ, վիճաբանության ժամանակ, Հ. Մ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է ինքը: Արսեն Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր