1467 դիտում
15:07 20-08-2014
Դանակահարողը հայտնաբերվել և ձերբակալվել է
Օգոստոսի 18-ին, ժամը 06.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի վերին աջ կեսի հետին պատի և որովայնի առաջնային ծակած կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995 թ. ծնված Էդուարդ Օ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի դիմաց նրան դանակով հարվածել է 1992 թ. ծնված Խաչիկ Դ.-ն, որը նույն օրը, ժամը 11.30-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և խոստովանել հանցանքը:
Խաչիկ Դ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1340 դիտում
13:58 29-04-2014
Դանակահարողը ձերբակալվել է
1820 դիտում
17:08 23-02-2015
Անչափահասներին դանակահարողը ներկայացել է ոստիկանություն
Այս բաժնից
559 դիտում
19:28 06-02-2025
Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ
1714 դիտում
19:06 06-02-2025
ԻԻՀ դեսպանն անդրադարձել է Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով Ղարաբաղ երգողների տեսանյութին
835 դիտում
18:43 06-02-2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին. ձյուն, բուք, մառախուղ